Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկությամբ ընդունել է Կառավարության՝ 2014-ի կատարողականի վերաբերյալ հաղորդումը: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել էին, որ դեմ են քվերարկելու փաստաթղթին, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ: Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ազգային ժողովի նախագահը նիստի սկզբում տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկով հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարվի՝ անհետաձգելի համարվող օրինագծերի քննարկման նպատակով:
Մինչ այդ օրենսդիրը քննարկել է նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովությանը վերաբերող օրինագիծը: Մարտական հերթապահության ընթացքում վնասվածք ստացած եւ դրա հետեւանքով հիվանդություն ձեռք բերած զինծառայողները պետական միջոցների հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կունենան:
Մանրամասները՝ տեսանյութում