Հայաստանը կներկայացնեն երկու տասնյակից ավելի մարզիկներ, որոնք հանդես կգան 6 մարզաձեւում:
Հայաստանի մարզական պատվիրակությունն արդեն Բաքվում է, որտեղ հունիսի 12-ին կմեկնարկեն առաջին Եվրոպական խաղերը: Հայաստանը կներկայացնեն երկու տասնյակից ավելի մարզիկներ, որոնք հանդես կգան 6 մարզաձեւում:
Հայաստանի պատվիրակությունը բնակվում է խաղերի մարզական ավանում: Նրանց հետ նույն շենքում է նաեւ Շվեդիայի հավաքականը, հարեւանությամբ տեղակայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի եւ Հունգարիայի հավաքականները: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա ըմբիշ Ռոման Ամոյանը: Ադրբեջանում է նաեւ Առաջին ալիքի նկարահանող խումբը:
Մանրամասները՝ տեսանյութում