Հանրայինի ուղիղ եթերով կարող եք դիտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն սպորտաձեւերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն սպորտաձեւերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: Հանրայինը հայ մարզիկների կողքին է եւ հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի հետեւելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետեւյալ օրերին եւ ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո