2014-ի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ը որոշեց հունիսի 21-ը սահմանել յոգայի միջազգային օր:
2014-ի սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկեց տոնել յոգայի միջազգային օրը:
Իր ելույթում նա ասաց. «Յոգան միասնություն է եւ սեր: Յոգայով զբաղվող մարդիկ դառնում են ավելի գիտակից սպառողներ, կատարելագործվում են եւ հոգ են տանում բնության մասին: Սա յոգայի ուժն է, որը կարող է օգտակար լինել ամբողջ աշխարհին»:
2014-ի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ը որոշեց հունիսի 21-ը սահմանել յոգայի միջազգային օր: Այս որոշմանը կողմ քվեարկեցին 177 երկրի ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի պատմության մեջ սա ռեկորդ էր:
Մանրամասները՝ տեսանյութում