Այսօր արխիվում կա 1500 մուլտ, բոլորի սեփականատերն էլ համարվում է շատ սերունդների դարբնարան «Սոյուզմուլտֆիլմը»:
1906-ին Մարինյան թատրոնի բալետմայստերն արդեն նկարահանել էր ֆիլմ, որտեղ պարում էր քսան տիկնիկ: Ամբողջն արված էր ստոպ-կադրերով: Սա համարվում է ռուսական առաջին անիմացիոն ֆիլմը: Միտումն արդեն կար, ուստի Մոսֆիլմի փոքր կոլեկտիվների միավորման արդյունքում ծնվեց մի մեծ մուլտարտադրական գործարան: Ստեղծվեցին այն մուլտերը, որոնք մեզ հուզում են, ուրախացնում, նաեւ դաստիարակում:
«Սոյուզմուլտֆիլմի» ծաղկումը 50-80-ականներին էր, երբ մեկ տարվա ընթացքում թողարկվեց 40 մուլտ: Մեծ դարբնոցում աշխատում էր 400 մարդ, այստեղ եփվում էին նոր մտքեր ու գաղափարներ: Մուլտերը շատ հաճախ ավելի թանկ էին արժենում, քան երկարամետրաժ ֆիլմերը: 60-ականներին մուլտերն ունեին էկլերի բնույթ. նախ խաղում էին դերասանները, հետո նրանց շարժումների վրա դրվում էին պատկերները: Այս սկզբունքով ստեղծվեցին «Կաշտանկա», «Ալվան ծաղիկ», «Ոսկե անտիլոպան», «Սառցե թագուհի» եւ այլ մուլտֆիլմեր:
Այսօր արխիվում կա 1500 մուլտ, բոլորի սեփականատերն էլ համարվում է շատ սերունդների դարբնարան «Սոյուզմուլտֆիլմը»:
Մանրամասները՝ տեսանյութում