Դեմ է քվեարկել ընդամենը 53 պատգամավոր, հիմնականում՝ շոտլանդացի ազգայնականներ:
Մեծ Բրիտանիայում Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվե այնուամենայնիվ կլինի: Oրինագծին երկրորդ ընթերցմամբ բրիտանական խորհրդարանը հավանություն է տվել 544 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել ընդամենը 53 պատգամավոր, հիմնականում՝ շոտլանդացի ազգայնականներ:
Ավելի վաղ 2017-ի վերջին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին հայտնել էին թե՛ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, թե՛ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:
Մեծ Բրիտանիան համարում է, որ վերջին տարիներին Եվրամիությունն իր բնույթը փոխել է՝ զրկելով անդամ պետություններին ժողովրդավարական լիազորություններից:
Տարաձայնությունը հատկապես սրվեց Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականության առնչությամբ, որով վերաբնակման ոլորտում սեփական սահմանափակումներ էին մտցվելու: Եվրամիությունը, սակայն, այդ նախաձեռնությանը դեմ էր: Չի բացառվում, որ նախքան հանրաքվեն Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը բարեխումների հարցում համաձայնության կգան: