Մասնագետը խորհուրդ է տալիս որևէ բան որոնելիս օգտագործել բանալի բառեր, հատուկ նշաններ:
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ ինֆորմացիա փնտրելու հասցեն գրադարանն էր, գործիքները` հաստափոր գրքերը: Հիմա՝ ցանկացած վայրր, որտեղ ինտերնետ կա: Այն, ինչ չգիտես, ընդամենը վայրկյանի խնդիր է` մեկ հպում ու վերջ` ինֆորմացիան արդեն հասանելի է: Ընդամենը պետք է տիրապետել մի քանի գաղտնիքների: Մասնագետը խորհուրդ է տալիս որևէ բան որոնելիս օգտագործել բանալի բառեր, հատուկ նշաններ:
Եթե մի քանի տարի առաջ աշակերտները գլուխ էին կոտրում, փորձում լուծել մաթեմատիկական բարդ հավասարումներն ու խնդիրները, ապա այսօր դրանք լուծելու համար անհրաժեշտ է միայն լեզու գտել որոնողական համակարգերի հետ:
Այդ համակարգերի մի քանի հնարքներ գաղտնազերծված են, մնում է միայն կիրառել ու անհրաժեշտ տեղեկության որոնումը դարձնել ավելի հեշտ ու արդյունավետ:
Մանրամասները՝ տեսանյութում