Ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի լուսանկարը հավերժացել է 1970-ին՝ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի լուսանկարը հավերժացել է 1970-ին՝ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Ակնթարթի հեղինակը ֆուտբոլի մեծ երկրպագու անգլիացի լուսանկարիչ Ջոն Վորլին է: Համաձայն The Daily Mirror թերթի հետ կնքած նրա պայմանագրի՝ խմբագրությունը պարտավոր էր ամեն 4 տարին մեկ նրան կարճ ժամանակով արձակուրդ տալ, որի ընթացքում գնդակի սիրահարը գնում էր դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը:
1970-ին նա մեծ դժվարությունով հասավ աշխարհի առաջնության խաղերի բացմանը: Մեքենան, որով պետք է տեղ հասներ, ճանապարհին փչացավ: Այնուամենայնիվ, նա տեղ հասավ եւ հենց այդ խաղի ընթացքում էլ ֆիքսեց իր ամենահայտնի ակնթարթը: Բրազիլիայի ազգային հավաքականի և Անգլիայի հավաքականի հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով օգուտ Բրազիլիայի: Չնայած ընդամենը մի գնդակ էր հասել բուն նպատակին, խաղը չափազանց հետաքրքիր էր՝ լարված պահերով լի:
Բրազիլիայի թիմը Մեքսիկայում էր աստղային թիմով՝ Պելե, Ժաիրզինո, Կարլոս Ալբերտո Տորես: Անգլիայի ազգային հավաքականի ավագը Բոբի Մուրն էր: Խաղի ավարտից հետո Պելեն մոտեցավ Մուրին, նրանք, ի նշան փոխադարձ հարգանքի, գրկախառնվեցին եւ միմյանց փոխանցեցին մարզաշապիկները: Երկու հակառակորդ թիմերի գրկախառնված ֆուտբոլիստների լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհի մամուլի էջերում եւ ճանաչում բերեց Ջոն Վորլին:
Մանրամասները՝ տեսանյութում