Օրենքում հայկական ջարդերը որակվում են «ցեղասպանություն» եւ սահմանափակվում 1915-ով:
Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նա դիմել է խորհրդարանականներին՝ ուղղումներ կատարելու Հայոց Ցեղասպանության թվագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի ընդունած օրենքում: Այնտեղ հայկական ջարդերը որակվում են «ցեղասպանություն» եւ սահմանափակվում 1915-ով:
Հրապարակախոսը փաստում է, որ օրենքում շեշտադրելով միայն 1915-ը, ոչ միայն Թուրքիային, այլեւ նրա դաշնակիցներին ու լոբիստներին հնարավորություն է ընձեռվում նենգափոխել ու շահարկել Առաջին աշխարհամարտի հանգամանքը:
Մանրամասները՝ տեսանյութում