Հին հայկական էլեմենտները միաձուլվեցին ժամանակակից նորաձևությանն ու ստեղծեցին հետաքրքիր համադրություններ:
Պատմության թանգարանի նախասրահի ներկաները մի պահ հայտնվեցին հին դարերում: Պոդիումում դիզայներ Արամ Նիկոլյանը «Ուրֆա. վերածնված արժեքներ» հավաքածուն է, որն ամբողջացել է Սիրուշոյի «Պռեգոմեշ» աքսեսուարներով:
«Ուրֆա. վերածնված արժեքներ» ցուցադրությանն առաջին անգամ մոդելի դերում ներկայացավ նաև «Առավոտ լուսո»-ի հաղորդավար Լիլիթ Մուրադյանը. Նա պոդիումում հայտնվեց մի քանի կերպարներով:
Հին հայկական էլեմենտները միաձուլվեցին ժամանակակից նորաձևությանն ու ստեղծեցին հետաքրքիր համադրություններ: Ըստ Արամ Նիկոլյանի, այս հավաքածուի նպատակը մոռացության մատնված ազգայինի մշակույթին նոր շունչ հաղորդելն է: Նա հուսով է, որ այսուհետեւ հայկական էլեմենտներով հագուստներ կտեսնենք ոչ միայն բեմում, այլեւ առօրեայում:
Մանրամասները՝ տեսանյութում