Մասնագետները հայտնաբերել են նոր ալերգիա ու արդեն անուն էլ են որոշել` Wi-Fi ալերգիա:
Մասնագետները հայտնաբերել են նոր ալերգիա ու արդեն անուն էլ են որոշել` Wi-Fi ալերգիա: Գլխացավ, ոսկրերի ցավ, աչքերի շուրջ չորություն կամ արցունքակալում, կոկորդի չորություն, էլեկտրամագնիսական դաշտի հանդեպ գերզգայունություն. սրանք Wi-Fi-ից առաջացող ալերգիայի ախտանիշերն են: Սկզբում ալերգիան հայտնաբերվել է երեխայի մոտ. 12-ամյա մի նյույորքցու տղա 3 ժամ խաղացել էր պլանշետով: Բժիշկները հետազոտելուց հետո ասել էին, որ պատճառը պլանշետում պարունակող նիկելն է: Երեխայի մոտ առաջացած ցանը շաբաթներ շարունակ չէր անցնում:
Վերջերս անցկացված մեկ այլ հետազոտության համաձայն Wi-Fi-ը հատկապես վտանգավոր է երեխաների համար: Ըստ նրանց, երեխաների ուղեղն ավելի ընկալունակ է Wi-Fi-ի և առհասարակ ճառագայթման նկատմամբ: Հետազոտողների խոսքով, երեխայի գանգի ոսկորն ավելի բարակ է, իսկ մարմինը, բնականաբար, ավելի փոքր, ինչը նպաստում է ինտենսիվ ճառագայթմանը:
Մանրամասները՝ տեսանյութում