Ինտերյերում աչքի է ընկնում նաև գոթական ոճով կառուցված գույնզգույն վիտրաժային պատուհանները:
«Բոլոր Սրբերի» եկեղեցին գտնվում է Լոնդոնի Օքսֆորդ փողոցի հարևանությամբ՝ ամենահայտնի, մարդաշատ Մարգարետ փողոցում: Հաճախ հենց այդպես էլ այն կոչում են՝ Մարգարետ փողոցի «Բոլոր Սրբերի» եկեղեցի։
1880-ին ճարտարապետ Վիլյամ Բաթերֆիլդը պետք է բնակելի շենքերի արանքում կառուցեր եկեղեցի՝ համահունչ միջավայրին։ Բաթերֆիլդը շատ լավ տիրապետում էր գոթական ոճին։ Եկեղեցու բակը եւ դարպասները կառուցված են ճարտարապետական ու ոճային նույն թեմայով։ Եկեղեցին աչքի է ընկնում կառույցի ճակատի գունազարդումով: Այն արվել է ոչ միայն սովորական քանդակներով կամ խորշերով, այլեւ բազմագույն աղյուսով, ինչի շնորհիվ պատը մնում է հարթ, իսկ պատկերը՝ աննկարագրելի գեղեցիկ։
Ինտերյերում աչքի է ընկնում նաև գոթական ոճով կառուցված գույնզգույն վիտրաժային պատուհանները, որոնք հիմնականում տեղադրված են կառույցի վերին հատվածում։
Մանրամասները՝ տեսանյութում