Առողջապահության նախարարության թեժ գիծն այս տարի արդեն օձի խայթոցի 17 դեպք է գրանցել:
Կար ժամանակ, երբ քաղաքաբնակները օձ կարող էին տեսնել միայն Կենդանաբանական այգում: Վերջին տարիներին շենքերի բակերում ու բնակելի տարածքներում օձի խայթոցների դեպքերը շատացել են, ինչը լուրջ մտահոգության պատճառ է դարձել:
Առողջապահության նախարարության թեժ գիծն այս տարի արդեն օձի խայթոցի 17 դեպք է գրանցել: Խայթոցից բավական ուշ հիվանդանոց դիմած քաղաքացու մեկ մահվան դեպք է արձանագրվել:
Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր հիվանդանոցները ապահովված են խայթոցի առաջացրած հետեւանքների հակազդող շիճուկով, ցանկացած պահի կարող են սպասարկել հիվանդներին:
Մանրամասները՝ տեսանյութում