Այս տարի միասնական քննակարգով ընդունելություն են կազմակերպել պետական ու մասնավոր 81 բուհեր:
Վերջին զանգի ուրախ տրամադրությանը հաջորդել են քննական լարված օրերը: Այս տարվա շրջանավարտներից շատերն այժմ կպայքարեն կրթությունը բուհում շարունակելու համար:
«Հայոց լեզու» եւ «Գրականություն» առարկաների բուհական քննությունը դիմորդների թվով ամենամեծն է: Իրենց նախընտրած ֆակուլտետն ընդունվելու համար 7 000 դիմորդներ հայտագրվել են մայրենի լեզվից միասնական քննություն հանձնելու:
Այս տարի միասնական քննակարգով ընդունելություն են կազմակերպել պետական ու մասնավոր 81 բուհեր: Հայտագրված դիմորդների թիվը 11 800 է:
Մանրամասները՝ տեսանյութում