«Իսլամական պետությունը» փաստացի ներկայություն ուներ Սիրիայի եւ Իրաքի տարածքում դեռ 2014-ի ամռանը:
«Իսլամական պետությունը» փաստացի ներկայություն ուներ Սիրիայի եւ Իրաքի տարածքում դեռ 2014-ի ամռանը: Ծայրահեղականների սանձազերծած պատերազմի արդյունքում այդ երկրների կառավարական բանակները փախուստի դիմեցին: Մեկդարյա չփոփոխված քարտեզի վրա նորահայտ կառուցն այսօր իր սահմաններն է գծում:
«Հավերժ է եւ ընդլայնվող» կարգախոսով առաջնորդվող պայմանական այս պետության քարտեզը ներառում է տարածքներ նաեւ Հորդանանից, Պաղեստինից, Լիբանանից, Քուվեյթը՝ ամբողջությամբ:
«Իսլամական պետության» շարքերում կռվում է 90 երկրի 12 000 ջիհադական: Հանուն սրբազան պատերազմի արեւելք եկած ծայրահեղականների 20 տոկոսը Եվրոպայից է, Կանադայից ու Ավստրալիայից:
Մանրամասները՝ տեսանյութում