Այս տարի երեխաները փոխում են բոլոր պատկերացումները ավարտական քննաշրջանի մասին:
Այս տարի երեխաները փոխում են բոլոր պատկերացումները ավարտական քննաշրջանի մասին: Ոչ թե լարված, այլ երգ ու պարով, ոչ թե քննասենյակներում, այլ բաց երկնքի տակ՝ բնության գրկում: Երաժշտական ու արվեստի դպրոցների սաները որոշել են կազմակերպել մշակութային ֆլեշմոբ: «Երեւանյան ամառ 2015» ծրագրի նպատակն է մշակութային բաց դասեր անցկացնել կրթօջախների շենքերի առջև:
Տարվա ամփոփիչ բաց դասերը սովորաբար անցնում են դասասենյակներում՝ ուսուցիչների մասնագիտական խիստ հայացքի ներքո: Այս կարգը ֆլեշմոբով շրջանցելու հնարամտությունը, ինչպես երևում է, ոչ միայն աշակերտների հավանությանն է արժանացել, այլեւ ուսուցիչների: Այնպես որ այս տարի ուսումնական տարին արվեստի դպրոցներում բոլորի համար կավարտվի ուրախ նոտայով:
Մանրամասները՝ տեսանյութում