Մայրը՝ երգչուհի, հայրը՝ քամանչահար, եղբայրը` ջութակահար:
Տաթեւիկ Հովհաննիսյանը Խորհրդային Հայաստանի կուռք Օֆելյա Համբարձումյանի դուստրն է: Բայց նրան ավելի շատ տեմբրով են ճանաչում, քան երգչուհու դստեր տիտղոսով:
Մայրը՝ երգչուհի, հայրը՝ քամանչահար, եղբայրը` ջութակահար: 11 տարեկանում նա էլ սկսեց իր երաժշտական ուղին: Դպրոցն ավարտեց, հետո ավարտեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, ապա` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ձեռք բերեց խմբավարի մասնագիտություն: Սակայն խմբավար Տաթևիկ Հովհաննիսյանի ձայնը նրան նվագախմբին մեջքով կանգնեցրեց: Ընդունվեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբ:
Տանը տարբեր երաժշտություններ էին հնչում՝ դասական, հայկական, ժողովրդական: Ջազն էլ հնչեց Տաթևիկի շնորհիվ: 1990-ին Հայաստանում մեծ հաջողություն ունեցող երգչուհին մեկնեց Միացյալ նահանգներ:
Մանրամասները՝ տեսանյութում