Ուկրաինան ստիպված է Դոնբասում պահել 50 000 զինվոր, ինչպես նաեւ արդիականացնել զինտեխնիկան:
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հունիսի 5-ին խորհրդարանում ունեցած ամենամյա ելույթի ժամանակ հայտարարել է, թե աննախադեպ մեծ է վտանգը, որ ռուսական ուժերը կներխուժեն երկրի տարածք: Նրա խոսքով՝ Ուկրաինայի սահմանի մոտ եւ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների տարածքում ռուսաստանյան զորքերի թիվն աննախադեպ չափով ավելացել է:
Պորոշենկոն նույնիսկ նշել է ռուսաստանցի զինծառայողների մոտավոր թիվը՝ 9 000-ից ավելի մարդ: Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան ստիպված է Դոնբասում բանակի իրականացրած հատուկ գործողության գոտում պահել 50 000 զինվոր, ինչպես նաեւ արդիականացնել զինտեխնիկան:
Մանրամասները՝ տեսանյութում