Հնարավոր է, որ ցանցահենների ձեռքում են հայտնվել ավելի քան 4 մլն պետծառայողների անձնական տվյալները:
Հաքերային լայնածավալ հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները: Հնարավոր է, որ ցանցահենների ձեռքում են հայտնվել ավելի քան 4 մլն պետծառայողների անձնական տվյալները:
Վաշինգտոնում կասկածներ կան, որ հարձակման հետքը տանում է Չինաստան: Նման մի դեպք եղել էր նաեւ 2014-ին: Հաքերները գաղտնազերծել էին Ազգային անվտանգության նախարարության 25 000 աշխատակիցների, ինչպես նաեւ այլ պետծառայողների անձնական տվյալները: