Հայկական տաղավարի բացումը կվերածվի հայկական երաժշտական ու մշակութային տոնախմբության:
Նախագահ Սարգսյանը հունիսի 5-ին աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա: Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի միջազգային MIDEM երաժշտական փառատոնին: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Եվրոպայի ամենահայտնի ու նրբաճաշակ երաժշտական փառատոներից մեկին Հայաստանը ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» խոշորամասշտաբ նախագծով:
Հայկական տաղավարի բացումը կվերածվի հայկական երաժշտական ու մշակութային տոնախմբության:
Մանրամասները՝ տեսանյութում