Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում է:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին: Այն անցկացվում է «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի եւ տնտեսության միջեւ. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո:
Ստորագրված հուշագրով Հայաստանը դարձել է Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ:
Մանրամասները՝ տեսանյութում