Ուսումնարանում երեխաները սովորում են հանրակրթական առարկաներն ու տիրապետում նոր արհեստի կամ արվեստի:
Վերջին զանգի առաջին արձագանքը նոր ուսումնական հաստատությունն է: Ի՞նչ ընտրել՝ արվե՞ստ, գիտությո՞ւն, արհե՞ստ, թե՞ սպորտ: Չկողմնորոշվողներին այլընտրանք է առաջարկում ԿԳՆ Երեւանի Զարդակիրառական արվեստի ուսումնարանը:
Այնտեղ գնում են հիմնական դպրոցն ավարտած տղաներն ու աղջիկները: Ավագ դպրոցի համակարգով աշխատող ուսումնարանում երեխաները սովորում են հանրակրթական առարկաներն ու տիրապետում նոր արհեստի կամ արվեստի: Ավարտելուց հետո նրանք ստանում են ատեստատ եւ պետական նմուշի դիպլոմ:
Մանրամասները՝ տեսանյութում