Կադրը հավերժացել է 1992-ին, Ստեփանակերտում: Լուսանկարի հեղինակը Օլեգ Կլիմովն է:
Կադրը հավերժացել է 1992-ին, Ստեփանակերտում: Լուսանկարի հեղինակը Օլեգ Կլիմովն է: Ռուս ֆոտոլրագրողը Ղարաբաղ էր գործուղվել պատերազմը լուսաբանելու:
Լուսանկարիչը Կալաշնիկով ատրճանակը ձեռքին կնոջ մասին գիտեր միայն, որ նա ոտքով եկել է Շահումյանից, որտեղ ընթանում էին ուժեղ մարտեր: Կլիմովը հետագայում պատմել է, որ կինը միայնակ չէր, նրա հետ հարյուրավոր փախստականներ էին եղել:
Օլեգ Կլիմովը պատերազմից հետո անընդհատ ցանկացել է գտնել հերոսուհուն եւ լսել նրա պատմությունը: Երկու տասնամյակ անց նա ի վերջո գտավ կադրում պատկերված կնոջը՝ Էլլա Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում