Ենթադրվում է, որ այս տարի վերջ կտրվի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 12 տարվա միահեծան կառավարմանը:
Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Որքան մոտենում է ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը, քաղաքական կրքերն այնքան թեժանում են:
Ենթադրվում է, որ այս տարի վերջ կտրվի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 12 տարվա միահեծան կառավարմանը: Իրադրությունն անհանգիստ է հատկապես երկրի քրդաբնակ շրջաններում: Էրզրումում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրաշիթ է կիրառել ծայրահեղական ուժերին ու ընդդիմությանը բաժանելու համար:
Հարձակումների հիմնական թիրախը քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունն է: Այն, ըստ հարցումների, կարող է խախտել խորհրդարանում հաստատված ստատուս քվոն:
Ուժեղացված ոստիկանական ուժեր են մտցվել Թուրքիայի քրդական մայրաքաղաք Դիարբեքիր, որտեղ զրահապատ մեքենաներ են հայտնվել: Օդում պարեկային ծառայություն են իրականացնում ռազմական ուղղաթիռները: