Թալինի երգերի բառերը պարզ են, պարերի շարժումները` հեշտ:
Թալինի երգերի բառերը պարզ են, պարերի շարժումները` հեշտ. արդյունքում երեխաները կարողանում են կրկնել մեկ-երկու անգամ դիտելուց հետո:
Թալինը նախկին ուսուցչուհի է: Սակայն 90-ականների սկզբին, երբ ծանոթացավ ապագա ամուսնու` Ալեքսի հետ, անցավ երգուպարին: Նրանք ոչ միայն ամուսնական զույգ դարձան, այլև գործընկերներ: Սկսեցին երեխաների համար երգեր ձայնագրել, սկզբում տեսաերիզներ թողարկեցին, հետո՝ ձայներիզներ:
Երեխաներն այնքան սիրեցին Թալինին, որ ամանորի ներկայացումները դարձան ամենամյա ավանդույթ: Սերունդները փոխվում են, բայց Թալինն ու նրա ընկերները շարունակում են մնալ բոլոր փոքրիկների անբաժան ընկերները: Իրենց հաջողության բանաձեւը դեռ Ալեքսն ու Թալինն էլ չեն բացահայտել: Միայն ասում են, որ գաղտնիքը անկեղծությունն է, ինչը երեխաները զգում են միանգամից:
Մանրամասները՝ տեսանյութում