Աշխարհահռչակ թենիսիստի գնդակը մանկության տարիներին այսքան փոքր չէր: Նա երազում էր ֆուտբոլիստ դառնալ:
Աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի գնդակը մանկության տարիներին այսքան փոքր չէր: Նա երազում էր ֆուտբոլիստ դառնալ:
Իսպանիայի Մալյորկա կղզում ծնված տղան մի օր հորեղբոր կողմից նվեր ստացավ թենիսի ռակետ: Այդ օրից Նադալը սկսեց թենիսով զբաղվել:
Ութ տարեկանում նա հաղթեց շրջանային չեմպիոնատում, որտեղ խաղում էին 12 տարեկան թենիսիստներ: 15 տարեկան Ռաֆայելը մասնակցեց ATP-ի կազմակերպած երկու մրցման: Հաջորդ տարի պատանեկան Ումբոլդոնում հասավ մինչև կիսաեզրափակիչ: 2002-ի ապրիլին 15-ամյա Նադալը տարավ իր առաջին լուրջ հաղթանակը: 2003-ին Ումբոլդոնում Նադալը դարձավ ամենաերիտասարդ թենիսիստը, ով բարձրացել էր մինչև երրորդ ռաունդը:
2005-ին նա արդեն Մեծ սաղավարտի հաղթող էր, որի շնորհիվ երեք տարի շարունակ համարվում էր աշխարհում երկրորդ ռակետը:
Մանրամասները՝ տեսանյութում