Ամառային ճամբարում երեխան սովորում է մենակ ապրել, ինքնուրույնություն ձեռք բերել, ինքն իրեն կառավարել:
Գուգարքում կազմակերպված ամառային ճամբարում լրագրողներին դիմավորեցին ավանդական ջոկատավարները: Նրանք պատմեցին, որ երեխաներից շատերը գալիս են ճամբար եւ հենց առաջին օրը փոշմանում, որ եկել են: Երկրորդ օրն արդեն փոշմանում են, որ փոշմանել էին: Ովքեր հասցնում են շուտ հարմարվել ճամբարին, շուտ էլ ընտելանում են այնտեղի կարգերին: Կայուն օրակարգի մաս է կազմում լողավազանը:
Լավ սնվելուն հաջորդում է մուշ-մուշ քունը: Օրը դեռ շարունակություն ունի: Քնում է ճամբարը, արթուն են ջոկատավարները: Ամեն ինչ պետք է տեղին-կարգին պահեն: Ջոկատավարների աշխատանքն էլ հսկում է ավագ ջոկատավարը:
Մանրամասները՝ տեսանյութում