Ջումեյրան միակ արհեստական կղզին է, որը երեւում է տիեզերքից:
Պարսից ծոցում գտնվող պալմայաձեւ կղզի Ջումեյրան ամբողջ աշխարհի ճարտարապետական ամենահամարձակ կառույցներից է:
Այն սկսել են կառուցել 2001-ին։ Ջումեյրան միակ արհեստական կղզին է, որը երեւում է տիեզերքից: Կղզին պետք է համահունչ լիներ շրջակա միջավայրին, այդ իսկ պատճառով այն կառուցեցին միայն բնական նյութերից՝ քարից եւ ավազից:
Նախադեպը չունեցող շինարարությունը սահմանված ժամկետում ավարտելու համար 2 խմբից բաղկացած 40 000 շինարարներ աշխատել են 2 հերթափոխով ու 24 ժամ՝ միաժամանակ կառուցելով թե՛ պատնեշը, թե՛ կղզին:
Մանրամասները՝ տեսանյութում