«Անուշի» բացօթյա բեմականացմամբ Ջերմուկից մեկնարկել է Oպերային թատրոնի մարզային եւ արցախյան շրջագայությունը:
«Անուշի» բացօթյա բեմականացմամբ Ջերմուկից մեկնարկել է Oպերային թատրոնի մարզային եւ արցախյան շրջագայությունը: Օպերային արվեստի գլուխգործոցն անակնկալի է բերել ոչ միայն ջերմուկցիներին, այլեւ օտարազգի զբոսաշրջիկներին:
Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ մեկնարկը տպավորիչ էր, ուստի եւ հուսադրող, որ «Անուշը» կլինի շատ վայրերում եւ հասանելի բոլորին: Նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության եւ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում