Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը ուրախությամբ է դիմավորել իր բարերարին: Հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, լինելով Արցախում, որոշել է այցելել իր միջոցներով կառուցված հիվանդանոց ու տեսնել գործարկման ընթացքը:
Բարերարը շրջել է հաստատության բաժանմունքներով, զրուցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաեւ այցելել նորաստեղծ անգեոգրաֆիկ կենտրոն, որտեղ արդեն 200 հիվանդ է վիրահատվել:
Նախագահ Բակո Սահակյանը Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին այցելել է նաեւ Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատի» տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել աշխատանքներին:
Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում