Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ հոսանքի գինը կթանկանա:
Լրագրողներն ու պատգամավորները հունիսի 2-ին խորհրդարանում սպասում էին ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Նա ԱԺ էր գնացել խորհրդարանական մեծամասնության հետ քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հարցը: Չորսժամյա քննարկումից հետո ռուս պաշտոնյան հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Փոխարենը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարն ասել է, որ իրենք ունեն լուրջ վերապահումներ սակագնի հայտի հետ կապված: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ հոսանքի գինը կթանկանա: Ե՞րբ, որքա՞ն ու ի՞նչ հիմնավորումներով՝ դեռեւս պարզ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում