Հանրապետության Նախագահը ծանոթացել է 2013-ից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին:
Մայրաքաղաքն ունի ընտանեկան հանգստի եւս մեկ հարմարավետ կենտրոն: 20-ամյա ընդմիջումից հետո հունիսի 1-ին Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ վերաբացվել է «Հայաստան» կինոթատրոնը՝ համալրված ժամանակակից ամենաարդիական տեխնիկայով:
Այնտեղ տեղի կունենան համաշխարհային կինոպրեմիերաներ: Հանրապետության Նախագահը ծանոթացել է 2013-ից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ կատարված շուրջ 8 մլն դոլարի ներդրումների արդյունքում ստեղծված կենտրոնի հնարավորություններին:
Մանրամասները՝ տեսանյութում