Ըստ Վրաստանի ղեկավարի՝ Օդեսայի նահանգապետ դարձած Սահակաշվիլին վիրավորել է իր երկիրը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատել է երկրի նախկին առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիին վրացական քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ըստ նրա՝ Օդեսայի նահանգապետ դարձած Սահակաշվիլին վիրավորել է իր երկիրն ու անարգել նախագահի ինստիտուտը:
Ըստ վրացական օրենսդրության՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում ինքնաբերաբար դադարեցվում է Վրաստանի քաղաքացիությունը: «Ըստ իս՝ արժեքները բարձր են կարիերայից, եւ այդ արժեքը Վրաստանի քաղաքացի լինելն է: Ինձ բնավ հասկանալի չէ նրա անարժան պահվածքը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: