Եվրոպացի պատմաբանների համար Ցեղասպանության եղելությունն անքննելի է ու չի կարող կասկածի տակ դրվել:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ցեղասպանագետների երկու համաժողով է կայացել: Բանախոսները ժամանել են Հին աշխարհի տարբեր ծայրերից: Եվրոպացի պատմաբանների համար Ցեղասպանության եղելությունն անքննելի է ու չի կարող կասկածի տակ դրվել: Խնդրի լուծումը նրանք տեսնում են Թուրքիայի ներսում և հենց քաղաքացիական հասարակության շրջանում:
«Այսօրվա Թուրքիայի բնակչության մի մասը հերքում է Հայոց Ցեղապսանության փաստը, մյուս մասը պարզապես տեղեկացված չէ այդ մասին: Թուրքական իշխանությունները միանշանակ գիտեն, որ այն անհերքելի փաստ է, բայց այդուհանդերձ ժխտում են»,- ասել է Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Ժոել Կոտեկը «20-րդ դարի ցեղասպանություններն ընդդեմ հիշողության մրցակցության» համաժողովի ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում