Գիտաժողովին մասնակցել են 500 պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Հայ Առաքելական Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդարանի եւ Հայաստանի դեսպանության գործակցությամբ Բաղդադում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է կազմակերպվել: Այն կրում էր «Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագիրը:
Գիտաժողովին մասնակցել են 500 պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ, քաղաքական ուժերի, հասարակական, կրթական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Նրանք զեկուցումներ են ներկայացրել եւ քննարկումներ ծավալել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում