13 տարի առաջ Հաղարծին գյուղում հիմնված երաժշտական դպրոցը շատ շնորհալիների է բացահայտել:
13 տարի առաջ Հաղարծին գյուղում հիմնված երաժշտական դպրոցը շատ շնորհալիների է բացահայտել: Թառ, քանոն, դուդուկ, շվի, դաշնամուր, ջութակ. վեց բաժիններում առաջատարը դուդուկն ու դաշնամուրն են: 57 սաներից 35-ը նախընտրել են ազգային նվագարանները:
Գյուղի երեխաները սովորում են անվճար: Դպրոցը գործում է համայնքի միջոցներով, ազգային նվագարաններով աջակցել է Մշակույթի նախարարությունը: Կրթօջախի լավագույն սաներ Գեւորգի եւ Արտյոմի անունները տեղ կգտնեն Մոսկվայում հրատարակվելիք հանրագիտարանի` Հայաստանի արվետին եւ շնորհալի երեխաներին նվիրված բաժնում:
Մանրամասները՝ տեսանյութում