Մոսկվայի օդակայաններում չեղյալ են հայտարարվել եւ հետաձգվել տասնյակ միջազգային եւ դաշնային չվերթներ:
Տեղացած առատ անձրեւի պատճառով, որն ուղեկցվում էր ուժեղ ամպրոպով ու կայծակի հարվածներով, Մոսկվայի օդակայաններում չեղյալ են հայտարարվել եւ հետաձգվել տասնյակ միջազգային եւ դաշնային չվերթներ:
Հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան: Ուղեւորների կուտակումներ են նկատվել բոլոր սպասասրահներում: Միջազգային հետաձգված չվերթերի թվում էր Երեւանի չվերթը: Ավիաընկերություններն ուղեւորներին ապահովել են անհրաժեշտ սննդով:
Մանրամասները՝ տեսանյութում