Ամեն օր երեք մտերիմ հարևաններ Հասմիկի, Զեմֆիրայի ու Գայանեի օրը սկսվում է մի բաժակ սուրճից:
Ամեն օր երեք մտերիմ հարևաններ Հասմիկի, Զեմֆիրայի ու Գայանեի օրը սկսվում է մի բաժակ սուրճից: Երբ արդեն սուրճը պատրաստ է, հանգիստ սրտով կարելի է խոսել դեսից դենից: Ինչեր ասես, որ չեն պատմում ու քննարկում սուրճի սեղանի շուրջ: Հետաքրքիր մտքերն ու առաջարկները ծնվում են հենց այստեղ:
Հարևանների ամենօրյա հավաքներին թեմաների պակաս երբեք չի լինում: Բայց վստահեցնում են՝ անգամ սուրճի սեղանի շուրջ շատախոսությունը նրանց չի ստիպի բամբասել:
Հենց այս թաղի ու այս խմբակի համար է ասված՝ լավ հարևանը վատ բարեկամից լավ է:
Մանրամասները՝ տեսանյութում