1948-ի այս օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը:
1948-ին աշխարհի տարբեր երկրներում գլուխ բարձրացրեցին կապույտ սաղավարտներով մարդիկ: Նրանց լիազորեց ՄԱԿ-ն ու անվանեց «խաղաղության պահապաններ»:
1948-ի այս օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց առաջին խաղաղապահ առաքելությունը: Երբ ՄԱԿ-ի շտաբում քննարկվում էր այս մարդկանց անելիքը, ներկա գտնվողներից շատերը չէին հավատում, որ խաղաղապահները կկարողանան առաքելությունն իրականացնել:
Արդեն 70 տարի գործող ՄԱԿ-ն ակտիվ պայքարում է հանուն խաղաղության: Բայց պատերազմի արդյունքում ստեղծված կազմակերպության նույնիսկ 70-րդ տարում էլ խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է թվում:
Պատմության ընթացքում ՄԱԿ-ն իրականացրել է պետություններում խաղաղությունը պահպանելու 71 օպերացիա: Մինչ այսօր մասնագիտական գործունեության ընթացքում կյանքից հեռացել է 3 358 խաղաղապահ:
Մանրամասները՝ տեսանյութում