Ստեպին կատարելապես տիրապետելու համար ծով համբերություն, ժամանակ և ջանքեր են պետք:
Իռլանդական և աֆրոամերիկյան պարային ավանդույթների ծնունդ դոփապարի աշխատանքային գործիքները ոտքերն են: Ստեպին կատարելապես տիրապետելու համար ծով համբերություն, ժամանակ և ջանքեր են պետք: Բայց պարից ստացած հաճույքը մոռացության է մատնում բոլոր չարչարանքները: 19-ից 20-րդ դարերում ԱՄՆ- ում լայն տարածում գտած պարը Հայաստանում կարծես թե տանտիրոջ կարգավիճակ է ստանում:
Վերջերս դերասան և պարող Ստեփան Ղամբարյանն իր գործընկեր Բաբիկի հետ հիմնադրել է ստեպի՝ դոփապարի հայկական ֆեդերացիան: Մոտ ապագայում Ղամբարյանը ծրագրում է ստուդիա բացել: Վստահ է՝ խենթ ու վարակիչ այս պարը շուտով կունենա համակիրների մեծ բանակ:
Մանրամասները՝ տեսանյութում