Սպանվել է 15 մարդ, մոտ 40-ը վիրավորվել է: Պայթյունները որոտացել են մեկ րոպե տարբերությամբ:
Բաղդադում սկսել են վերացնել ահաբեկչությունների հետեւանքները, որոնք իրականացվել էին կենտրոնական երկու հյուրանոցների մոտ:
Սպանվել է 15 մարդ, մոտ 40-ը վիրավորվել է: Պայթյունները որոտացել են մեկ րոպե տարբերությամբ: Երկու դեպքում էլ պայթեցվել են հյուրանոցների ավտոհրապարակում կայանած ականապատ ավտոմեքենաները: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ահաբեկիչները երկրի տարածքի արդեն կեսը հսկողության տակ են վերցրել: