Առնոլդ Նյումանը 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից է:
Առնոլդ Նյումանը 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից է: Նա համարվում է բնական միջավայրում արված դիմանակարների ժանրի հիմնադիրը: Նյումանը նախընտրում էր իր հերոսներին լուսանկարել նրանց համար հոգեհարազատ միջավայրում եւ մանրակրկիտ հաշվի էր առնում կադրի ամեն մի մանրուք:
«Ես չեմ ցանկանում լուսանկարներ անել՝ որպես ֆոն ունենալով պարզապես ինչ- որ առարկաներ,-ասում է Նյումանը: Միջավայրը պետք է լրացնի կոմպոզիցիան և թույլ տա ավելի լավ հասկանալ լուսանկարում հայտնված անձնավորությանը»:
Նյումանի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է 1946-ին: Harper’s Bazaar ամսագիրը նրան խնդրել էր լուսանկարել Իգոր Ստրավինսկիին: Նյումանը երկար մտածել է՝ ինչպես լուսանկարի այդ հայտնի կոմպոզիտորին:
Սա Նյումանի լավագույն լուսանկարներից է, բայց Harper’s Bazaar ամսագիրը չգնահատեց լուսանկարը եւ չտպագրեց։
Մանրամասները՝ տեսանյութում