Նրա նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանը դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով 55-օրյա ծոմապահությունը: Նրա նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ընկերները տղամարդուն օգնել են դուրս գալ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից եւ նստեցրել հաշմասայլակին։
Նրան աջակցելու էին եկել հարյուրավոր ամերիկահայեր։ Վարդանյանն ասել է, որ իրեն լավ է զգում եւ բավարարվածության մեծ զգացում ունի։ Նրա խոսքով՝ իր համար խորհրդանշական էր ծոմն ավարտել հենց մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը։
Մանրամասները՝ տեսանյութում