Առաջարկվում է տեխզննության կայաններում ավտոմեքենաների վրա տեղադրված գազային համակարգերի ստուգումը:
Ինչու՞ են գազով լիցքավորվող մեքենաները վտանգավոր դարձել մարդկանց համար, ո՞րն է վերջին շրջանում հաճախակիացած պայթյունների պատճառը: Արդյո՞ք բոլոր լցակայաններում պահպանվում են տեխնիկական անվտանգության պայմաններն ու ինչպե՞ս խուսափել պատահարներից: Այս հարցերի վերաբերյալ փորձագետների քննարկումը պարզել է, որ դժբախտ պատահաների հիմնական մեղավորները վարորդներն են:,
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ պայթյունների պատճառը ոչ ճիշտ շահագործումն ու դրանց հետ սխալ վարվելն է:
Որպես խնդրի հավանական լուծում՝ առաջարկվում է տեխզննության կայաններում ավտոմեքենաների վրա տեղադրված գազային համակարգերի ստուգումը:
Մանրամասները՝ տեսանյութում