Անասնապահական համալիրը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ընկերության բացման արարողությանը:
Անասնապահական համալիրը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի եւ պանրի արտադրության համար:
Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ ընկերության զարգացման ծրագրերին:
Մանրամասները՝ տեսանյութում