Նախարարը հերքել է պատգամավորի պնդումն ու տեղեկացրել մանկատների տնօրենների հետ ունեցած խորհրդակցության մասին:
Խորհրդարանում շարունակվել է գերատեսչությունների նախորդ տարվա բյուջեի կատարողականների քննարկումը: Շաբաթն ավարտվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Գյուղատնտեսության նախարարությունների զեկույցներով:
Մինչեւ գերատեսչությունների ծախսերի մասին խոսելն ու պատգամավորների՝ ֆինանսներին վերաբերող հարցերին պատասխանելը, սոցապնախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է, շատ ավելի կարեւոր ու աղմկահարույց թեմայի: Նա պատասխանել է մանկատան երեխաների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե մանկատան որոշ երեխաներ քաղաքի տարբեր հատվածներում մուրացկանությամբ են զբաղվում: Նախարարը հերքել է պատգամավորի պնդումն ու տեղեկացրել մանկատների տնօրենների հետ ունեցած խորհրդակցության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում