1897-ին գյուտարար Թադեուս Կահիլը ստեղծում է ժամանակակից սինթեզատորի նախատիպ առաջին էլեկտրոնային երաժշտական գործիքը:
Երաժշտության պատմության ամենահին երաժշտական գործիքը համարվում է ֆլեյտան, որի նախատիպային ու պարզունակ տեսակը մարդուն զվարճացրել է դեռեւս 10 000 տարի առաջ: Իսկ ամենաերիտասարդ գործիքներից է սինթեզատորը։ Այն ընդամենը 100 տարեկան է: Նրա պատմությունը սկսվել է 19–րդ դարից, երբ 1876-ին ամերիկացի գյուտարար Էլայշա Գրեյը ստեղծեց 2 օկտավայից բաղկացած դաշնամուրային ստեղնաշարով եւ ներկառուցված բարձրախոսներով «երաժշտական հեռագրասարքը»:
1897-ին գյուտարար Թադեուս Կահիլը ստեղծում է ժամանակակից սինթեզատորի նախատիպ առաջին էլեկտրոնային երաժշտական գործիքը եւ անվանում այն «հեռահարմոնիում»: Սարքը կշռում էր ոչ ավել, ոչ պակաս 200 տոննա եւ նախատեսված էր օգտագործել եկեղեցիներում թանկարժեք երգեհոնների փոխարեն:
Գործիքը մասայականություն չվայելեց, սակայն միայն ստեղծման փաստն ինքնին ապացուցեց, թե ինչպես է տեխնիկական առաջընթացը նպաստում արվեստի զարգացմանը եւ ձեւավորում երաժշտական նոր ոճ:
Մանրամասները՝ տեսանյութում