Առաջին Հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի առթիվ երկրի բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասը Սարդարապատի հուշահամալիրում էր:
Առաջին Հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի, Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ երկրի բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասը Սարդարապատի հուշահամալիրում էր: Նրանք ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ու հարգանքի տուրք մատուցել մայիսյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Սարդարապատի հուշահամալիրում կայացել է զինվորական շքերթ:
Այցի ժամանակ Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «1918-ի մայիսի 28-ը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, Առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջեւ»:
Մանրամասները՝ տեսանյութում