Թիկունքում հայոց սրբավայրն էր` Էջմիածինը, ապա՝ Երեւանը:
1917-ին ռուսական հզոր կայսրությունն արդեն խարխլվել էր: Ռուս զինվորն այլեւս չէր ցանկանում կռվել օտար երկրում: Օրախնդիր էր ճակատային գիծը լքող ռուսների փոխարինումը: 1917-ի վերջին սկսվեց Հայկական բանակային կորպուսի կազմավորումը: Երեւանյան ուղղության հրամանատար նշանակվեց գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, Վանաձորյան ուղղության հրամանատար` Թովմաս Նազարբեկյանը, զինվորական կոմիսար` Դրոն:
Թուրքերը խախտեցին Երզնկայի զինադադարի պայմանագիրը եւ 1918.-ի փետրվարի 10-ին առանց ուժեղ դիմադրության հասան Անդրկովկասի սահմաններ: Մահմեդականները հրաժարվեցին կռվել թուրք հավատակիցների դեմ, Վրացական կորպուսը գրեթե առանց կռվի հանձնեց Բաթումը: Հայ ժողովուրդը թուրքական զորքերի դեմ մնաց միայնակ:
Ապրիլի վերջին թուրքերն առանց դիմադրության վերցրին Կարսը: Ստեղծվեց «Կարս» խմբավորումը, որի նպատակն էր գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, ապա Թիֆլիսը, հետո` Բաքուն եւ Անդրկասպյան երկրները: Մայիսի 15-ին ընկավ Ալեքսանդրապոլը: Բացվեց Արարատյան դաշտ տանող ճանապարհը: Թիկունքում հայոց սրբավայրն էր` Էջմիածինը, ապա՝ Երեւանը:
Մանրամասները՝ տեսանյութում