Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:
Պաշտոնական այցով մերձավորարեւելյան երկրներում է Հայաստանի արտգործնախարարը: Լիբանանից Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվել է Սիրիա: Այնտեղ կայացել է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ասադի հետ:
Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նախարար Նալբանդյանը նշել է, որ այս այցը տեղի է ունենում Սիրիայի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում: Նալբանդյանն ընդգծել է, որ բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում